Հայերեն   English   Русский  

Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսները այցելել են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ


  
դիտումներ: 464

Իրենց առաջին հովվապետական այցի ընթացքում Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը չորեքշաբթի օրը այցելել են Արցախի կենտրոնական զինվորական հոսպիտալ Արցախի Ազգային Ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանի ուղեկցությամբ:

Հիվանդանոցի տնօրեն Զորի Սաղյանը համառոտ կերպով ներկայացրել է Պաշտպանության բանակի՝ ադրբեջանական ուժերի ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողների առողջական վիճակը և տեղեկացրել նրանց ապաքինման ընթացքի մասին:

Այնուհետև երկու եկեղեցիների առաջնորդները բժշկական անձնակազմի ուղեկցությամբ այցելել են հոսպիտալի պալատներ և իրենց օրհնությունն ու քաջալերող խոսքերը հղել վիրավորված զինվորներին: Կաթողիկոսներն իրենց շնորհակալությունն են հայտնել հոսպիտալի անձնակազմին քաջ զինվորի հանդեպ ցուցաբերած նվիրվածության և հոգատարության համար:

Չորեքշաբթի երեկոյան հայրապետները միացան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահԲակո Սահակյանին՝ շրջայց կատարելով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: Նախագահը ներկայացրեց նրանց վերջին քաղաքաշինական ծրագրերը՝ ընդգծելով կառավարական ջանքերը քաղաքաշինության բարեփոխումների հարցում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: