Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը հայտարարությամբ է հանդես եկել, որի համաձայն՝ ուժային մեթոդով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի իշխանությունից հեռանալու պլանավորումը Բարաք Օբամայի կողմից երբևէ Վաշինգտոնի շահերից չի բխել: Գրում է Russian.rt.com-ը:
«Ես տեղյակ չեմ այն մասին, որ Միացյալ Նահանգները չափազանց մոտենան այն սցենարին, որի համաձայն՝ պատրաստ են եղել նախագահ Ասադին հեռացնել իշխանությունից՝ ռազմական ուժ կիրառելով: Դա այն չէ, ինչ ժամանակին պնդում էր նախագահ Օբաման», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Էռնեստի խոսքերը: