Հայերեն   English   Русский  

Ֆրանսիայի արտգործնախարարը Մոսկվա կմեկնի


  
դիտումներ: 1292

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Ժան Մարկ Էյրոն ապրիլի 19-ին Մոսկվա կայեցելի` Սիրիայում, Լիբիայում և Ուկրաինայում տիրող իրավիճակը քննարկելու համար: Այս մասին հայտնում է arabic.rt.com-ը:

Նշենք, որ արտգործնախարարի պաշտոնը ստանձնելուց հետո սա Էյրոնի առաջին պաշտոնական այցն է Ռուսաստանի Դաշնություն: Նորանշանակ նախարարը զբաղեցրել է վարչապետի պաշտոնը 2012-2014 թվականներին: Այնուհետ նրան փոխարինել է Մանուել Վալսը:

ԱԳՆ խոսնակ Ռոմեն Նադալը նշել է, որ Ֆրանսիան մտահոգ է Ուկրաինայի արևելքում հրադադարի ռեժիմի խախտումների համար: Ֆրանսիայի նախարարը Մոսկվայում կքննարկի նաև Մինսկի համաձայնագրերի իրականացման հետագա փուլերի աշխատանքները:

Ֆրանսիայի արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը մեծ խնդիր է համարում Լիբիայում Իսլամական պետության դիրքերի ամրապնդումը: Նա կոչ է անում միջազգային հանրությանը ռազմական միջամտություն չցուցաբերել Լիբիայում, քանի որ դա նպաստավոր միջավայր է ստեղծում ահաբեկչության համար և սպառնալիք` տարածաշրջանի և Եվրոպայի համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: