Հայերեն   English   Русский  

​Քեյթ Միդլթոնը հուզվել էր՝ լսելով Թաջ Մահալի մասին պատմությունը


  
դիտումներ: 1063

Ապրիլի 16-ին՝ շաբաթ օրը, Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլյամը Հնդկաստան-Բութան իրենց ճանապարհորդության ընթացքում այցելեցին Թաջ Մահալ: Արքայական ընտանիքի անդամները ուշադիր լսում էին իրենց գիդին՝ Ռիզվան Մուհամեդին, ով պատմում էր այդ խորհրդանշական կառույցի պատմությունը: Գիդի խոսքով Միդլթոնը շատ էր հուզվել՝ իմանալով, որ Թաջ Մահալը Շահ Ջահանի նվերն է իր կնոջը՝ Մումթազին:

Արցունքներն աչքերին Միդլթոնը հաստատում էր՝ այդ կինը իսկապես արժանի էր, որ իրեն նման կառույց նվիրեն, քանի որ ինքն ու իր ամուսինը իսկապես սիրում էին միմյանց: Ըստ աղբյուրի՝ նկատելով կնոջ վարքագիծը, արքայազն Ուիլյամը չէր կարողանում զսպել ծիծաղը: Մուհամեդը հաստատեց նաև՝ Քեյթի և Ուիլյամի ճանապարհորդությունը ռոմանտիկ բնույթ էր կրում, քանի որ շատ շուտով՝ ապրիլի 29-ին, նրանք նշելու են իրենց ամուսնության հինգամյակը: Երբ գիդը շնորհավորել էր արքայական զույգին, նրանք շատ էին զարմացել, քանի որ չէին կարծում, թե բոլորն արդեն տեղյակ են այդ մասին: Քեյթը շնորհակալություն էր հայտնել Մուհամեդին՝ խոստովանելով, որ հիանալի է նման ճանապարհորդություն ունենալ իրենց ամուսնության հոբելյանական տարեդարձից առաջ:

Քենսինգթոնյան պալատի ներկայացուցիչը հայտնել է՝ դուքսի և դքսուհու այցը Հնդկաստան շատ ավելի ամուր դարձրեց Մեծ Բրիտանիայի և Հնդկաստանի հարաբերությունները: Նա հավելել է նաև՝ Միդլթոնը և Ուիլյամը շնորհակալ են վարչապետ Մոդիին ջերմ ընդունելության և աջակցության համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: