Հայերեն   English   Русский  

Միջերկրական ծովում ներգաղթյալներ տեղափոխող նավ է խորտակվել


  
դիտումներ: 1008

Եգիպտոսի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է խորտակվել, որի վրա ըստ տվյալների եղել են 400 ներգաղթյալներ` հիմնականում Սոմալիից: Այս մասին հայտնում է BBC-ն:

Եգիպտոսում Սոմալիի ներկայացուցիչներից մեկը հաստատել է լուրը այն բանից հետո, երբ խորտակված նավի վրա գտնվող մարդկանց ընտանիքի անդամները հրապարակումներ են կատարել սոցիալական ցանցերում: Լրատվամիջոցների հաղորդմամբ ողջ մնացածների մի մասին ապաստան են տվել հունական կղզիներում:

ՄԱԿ-ի հրապարակած տվյալների համաձայն այս տարի շուրջ 180,000 մարդ փորձել է ծովով հասնել Եվրոպա, նրանցից 800-ը զոհվել է ճանապարհին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: