Հայերեն   English   Русский  

Քրիս Բրաունը զղջում է Ռիհաննայի հանդեպ բռնություն գործադրելու համար


  
դիտումներ: 582

Վերջերս թողարկվել է Քրիս Բրաունի կենսագրությունը պատմող «Բարի գալուստ իմ կյանք» վավերագրական ֆիլմը, որում երգիչը լիովին անկեղծանում է իր երկրպագուների հետ:

Ինչպես հայտնի է 2009 թվականին Քրիս Բրաունը ազատազրկվել էր ընտանեկան բռնություն իրականացնելու հետևանքով, իսկ հետագայում մեղադրվել իր ընկերուհու՝ Ռիհաննայի վրա «Գրեմմի» մրցանակաբաշխության նախորդող օրը հարձակում գործելու մեջ: Բրաունն իրեն մեղավոր ճանաչեց, կատարեց դատարանի կողմից լիազորված համայնքային աշխատանքները և բաց թողնվեց պայմանական ազատազրկման սկզբունքով: Ֆիլմում Բրաունը Ռիհաննայի հանդեպ գործած իր բռնության մասին խոսելիս շնչակտուր խոստովանում է երկրպագուներին, որ այդ ժամանակաշրջանում ինքն իրեն հրեշ էր զգում: Նա Ամերիկայի սիրելի տղայից վերածվել էր հանրության համար մեկ թշնամու: Քրիս Բրաունի մայրը հայտնել է՝ այդ օրերը թե՛ իր և թե՛ Քրիսի համար կարծես մղձավանջ լինեին: Երգչի մորը թվում էր, թե կորցնում է որդուն: Պարզվում է՝ Քրիս Բրաունը ինքնասպանություն գործելու մտադրություններ ուներ: Իր խոսքով նա ո՛չ սնվում էր, ո՛չ քնում և մշտապես թմրանյութեր էր օգտագործում:

Ինչևէ, այժմ Քրիս Բրաունը շտապում է տեղեկացնել, որ երբեք չի պատրաստվում թողնել երաժշտական աշխարհը: Նրա համոզմամբ չի կարելի տարիներ շարունակ տանջել ինքդ քեզ, քանի որ անցյալի հիշողությունները մի օր կքայքայեն քեզ ներսից: Երգիչն այս պահին իրեն շատ ավելի համեստ ու գիտակից մարդ է համարում և ցանկանում է հասնել նորանոր բարձրունքների:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: