Հայերեն   English   Русский  

​Եվրոպայում անվտանգության մակարդակը նվազել է ՆԱՏՕ-ի քաղաքականության պատճառով. Գրուշկո


  
դիտումներ: 666

ՆԱՏՕ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի վարած քաղաքականությունը բացասաբար է անդրադառնում Եվրոպայի անվտանգության վրա: Գրում է Russian.rt.com-ը:

«Լարվածությունը նվազեցնելու և ռազմական գծով պրոֆեսիոնալ երկխոսությունը ակտիվացնելու փոխարեն դաշինքի անդամ երկրները ընդահակառակը այն ընդհատեցին: Զուգահեռաբար ռուսական զինված ուժերի օրինական գործունեությունը վարկաբեկելու արշավ մեկնարկեց: Մենք անմիջականորեն ցույց տվեցինք ՆԱՏՕ- անդամներին, որ Եվրոպայում անվտագնության վիճակի վատթարացման սկզբնապատճառը ոչ թե վստահության և անվտանգության պակասն է, այլ ՆԱՏՕ-ի առճակատումային սխեմաների հիման վրա քաղաքականությանը և ռազմական պլանավորման անցում կատարելը», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Գրուշկոյի խոսքերը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: