Հայերեն   English   Русский  

​ Հիլարի Քլինթոնի համար առաջին տեղում միշտ իր թոռնիկն է


  
դիտումներ: 849

Հիլարի Քլինթոնը խոստովանել է՝ իրեն շատ է դուր գալիս տատիկի դերը: Վերջերս արված բացառիկ հարցազրույցներից մեկի ընթացքում նախկին նախագահի կինը պատմել է իր տասնութ ամսական թոռնիկի՝ Շառլոտի մասին, ում հաջողվում է ձևավորել տատիկի նախագահական քարոզարշավի գրաֆիկը: Քլինթոնը հայտնել է՝ երբ նման փոքրիկ անձնավորություն քո կյանքի մի մասն է կազմում, ամբողջովին այլ աչքերով ես սկսում նայել ապագային: Նա հավելել է՝ տատիկ լինելը աշխարհի ամենալավ բանն է՝ առավել ևս, երբ թոռնիկդ ընդամենը տասնութ ամսական է:Քլինթոնի խոսքով նախագահական քարոզարշավի գրաֆիկը սերտ կապված է Շառլոտին, Չելսիին և Մարկին տեսնելու հնարավորության հետ:

Երբ Հիլարի Քլինթոնն ու իր ամուսին Բիլ Քլինթոնը բավականին հեռու են գտնվում Շառլոտից, ապա անպայման կապ են հաստատում նրա հետ հեռախոսային տարբեր ծրագրերի միջոցով: Քլինթոնը շատ է գնահատում տեխնոլոգիան, քանի որ միայն ուղիղ կապի և տեսանյութերի շնորհիվ է կարողանում գեթ հեռվից տեսնել իր սիրելի թոռնիկին: Նման օրերին Շառլոտի տատիկն ու պապիկը պարզապես չեն կարողանում դադարել շփվել իրենց թոռնիկի հետ:






Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: