Հայերեն   English   Русский  

Հակոբ Ինջիղուլյանը հայրենադարձվել է


  
դիտումներ: 824

Հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ավելի քան մեկ տարի ադրբեջանական գերության մեջ անցկացրած Հակոբ Ինջիղուլյանը հայրենադարձվել է:
Հիշեցնենք, որ 2013 օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3։00-ի սահմաններում, 1991 թվականին ծնված շարքային Հակոբ Ինջիղուլյանը ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով հատելով արցախա-ադրբեջանական սահմանը, հայտնվել էր հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում։ Մեկ օր անց նրան Բաքու էին տարել։
Մեկ տարի անց՝ 2014թ. օգոստոսին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջամտությամբ նա տեղափոխվել էր երրորդ երկիր։




Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: