Հայերեն   English   Русский  

Աստղեր, որոնք բախվել են ֆինանսական լուրջ խնդիրների հետ


  
դիտումներ: 757

Հանրահայտ աստղերը ինչպես և սովորական մարդիկ, երբեմն բախվում են ֆինանսական լուրջ խնդիրների հետ: Սովորաբար աստղերը չափազանց մեծ գումարներ են ծախսում՝ չկարողանալով գեթ մի փոքր խնայողություն անել: Նրանց անկանխատեսելի եկամուտներն ու շքեղ կենսակերպը շատ ավելի են մեծացնում ֆինանսական խնդիրներ ունենալու վտանգը: Ահա մի քանի հանրահայտ աստղեր, որոնք այս կամ այն պահին բախվել են նման խնդրի հետ՝

Դոնալդ Թրամփը սնանկացման եզրին է գտնվել չորս անգամ: Վերջին անգամ նա լուրջ ֆինանսական խնդիրներ է ունեցել 2009 թվականին: Իր խոսքով, սակայն, այդ ամենն իրականում գործարարական ռազմավարություն էր:

Թոնի Բրեքսթոնն իր կյանքի ընթացքում արդեն երկու անգամ սնանկացել է՝ տարբեր ընկերություններին պարտք մնալով ավելի քան 50 միլիոն ԱՄՆ դոլար: Երգչուհուն արգելվել է օգտվել մի շարք ընկերություների ծառայություններից չվճարված հարկերի պատճառով:

Թոնի Բրեքսթոն

Բրիթնի Սփիրսի 2008 թվականին տեղի ունեցած ամուսնալուծությունից հետո պարզ դարձավ՝ երգչուհին իր ամսական 737.000 միլիոն դոլար եկամուտից չի կարողացել խնայել և ոչ մի գրոշ: Ամբողջ գումարը նա ծախսել էր թանկարժեք տների, ռեստորանների և երեկույթների վրա: Կարիերայում ունեցած նոր հաջողությունների, ինչպես նաև հոր աջակցության շնորհիվ Սփիրսը կարողանում է նորից ոտքի կանգնել:

Բրիթնի Սփիրս

Լինդսի Լոհանը

Լինդսի Լոհան

հայտնի է իր ցոփ ու շվայտ կենսակերպով: Լոհանը գնել է 30.000 ԱՄՆ դոլար արժողությամբ Ռոլեքս ժամացույց և ավելի քան 100.000 ԱՄՆ դոլար արժողությամբ Մազերատի մակնիշի ավտոմեքենա: Շուտով, սակայն, երբ նա այլևս ֆիլմերում նկարահանվելու բազմաթիվ առաջարկներ չէր ստանում, Լոհանը բախվում է ֆինանսական խնդիրների հետ՝ կալանավորվելով պարտքերը չմարելու, մի շարք հանցանքներ կատարելու և թմրադեղեր օգտագործելու հետևանքով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: