Հայերեն   English   Русский  

Աշխարհահռչակ Բիյոնսեի ոգևորիչ խորհուրդները կանանց


  
դիտումներ: 1580

Բիյոնսեն աշխարհահռչակ փոփ թագուհի է, ում հաջողվել է հաստատվել թե՛ երաժշտական աշխարհում և թե՛ բիզնեսում:

Բիյոնսեն իր առաքելությունն է համարում նաև ոգեշնչել աշխարհի բոլոր երիտասարդ կանանց: Այսօր դժվար է պատկերացնել, որ Բիյոնսեի կյանքը մշտապես հարթ ընթացք չի ունեցել, և գուցե հենց դա է պատճառը, որ փոփ թագուհին իրեն իրավունք է վերապահում խորհուրդներ տալ այն մարդկանց, ովքեր այս կամ այն պահին բախվել են դժվարությունների հետ: Բիյոնսեն խորհուրդ է տալիս չկենտրոնանալ կատարելության վրա, քանի որ ինքդ քո առջև նպատակ դնելը և դրան ձգտելը շատ ավելի մեծ կարևորություն ունեն: Ըստ Բիյոնսեի՝ անհրաժեշտ է հոգ տանել մեր մարմնի մասին և չսնվել այն ամենով ինչն ընկնում է ձեռքի տակ: Նա դիմում է կանանց՝ կոչ անելով հոգ տանել իրենց հոգեկան առողջության մասին՝ ժամանակ հատկացնելով հոգևոր աշխարհին առանց մեղքի և խղճի խայթի զգացման: Բիյոնսեն համոզված է՝ աշխարհը տեսնում է ձեզ այնպիսին, ինչպիսին դուք եք տեսնում ինքներդ ձեզ և վերաբերվում է ձեզ այնպես, ինչպես դուք եք ձեզ հետ վարվում: Հանրահայտ երգչուհին, սակայն, ընդունում է այն փաստը, որ ժամանակ առ ժամանակ բոլորս էլ դժվար շրջան ենք ապրում, սակայն պետք չէ նման օրերը չափազանց ծանր տանել: Բիյոնսեն, փորձելով իր ուժերը լրիվ նոր՝ նորաձևության ոլորտում և թողարկելով իր անձնական Ivy Park կոչվող սպորտային հավաքածուն, ցանկանում է ապացուցել, որ անհրաժեշտ է անել այն ամենը, ինչը քեզ ստիպում է լավ զգալ և բաց լինել նոր հնարավորությունների համար: Բիյոնսեն եզրափակել է իր խոսքը՝ խորհուրդ տալով կանանց գոհանալ այն մարմնով, որն իրենց բնությունն է նվիրել, սակայն միևնույն ժամանակ անհրաժեշտ է ձգտել ավելիին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: