ԱՄՆ-ում ընթացող նախնական ընտրությունների շրջանակներում Դոնալդ Թրամփը 5 նահանգներում հաղթանակ է գրանցել
դիտումներ: 439
Ամերիկյան ԶԼՄ-ների փոխանցմամբ` Թրամփը հաղթանակ է գրանցել Կոնեկտիկուտ, Դելավեր, Մերիլենդ, Փենսիլվանիա և Ռոդ Այլենդ նահանգներում: Գրում է Russian.rt.com-ը:
Ինչպես հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը, նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը ևս նախնական ընտրությունների շրջանակներում հաղթանակ է գրանցել Մերիլենդում: Դեմոկրատական կուսակցության փրայմերիզները ևս ընթացել են 5 նահանգներում, սակայն դեռևս հայտնի չէ, թե ով է հաղթանակ գրանցել մյուս 4 նահագներում Հիլարի Քլինթոնը, թե նրա մրցակից Բեռնի Սանդերսը: