Իսպանիայում կրկին ընտրություններ կանցկացվեն
Կոալիցիա ձևավորելու շուրջ համաձայնության հասնելու վերջին փորձը տեղի են ունեցել երեքշաբթի օրը թագավոր Ֆիլիպ VI-ի միջնորդությամբ, սակայն կուսակցությունների առաջնորդներին այդպես էլ չի հաջողվել ընդահուր հայտարարի գալ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերին տեղի ունեցած ընտրությունների արդյուքնում Իսպանիայի խորհրդարանում խախտվեց երկար ժամանակ պահպանված երկկուսակցական համակարգը: Վարչապետ Մարիանո Ռախոյի գլխավորած Ժողովրդական կուսակցությանը և Պեդրո Սանչեսի Սոցիալիստական կուսակցությանը միացան երկու նոր քաղաքական ուժեր: Վերջիններիս հաջողությունը պայմանավորված է երկրում տիրող տնտեսական անկայուն վիճակից և կոռուպցիայից քաղաքացիների ունեցած դժգոհություններով:
Իսպանիայում հաջորդ ընտրությունները տեղի կունենան հունիսի 26-ին: