Հիմնավորված սուտը նույնպես սուտ է. Հրանտ Բագրատյանը՝ Դավիթ Հարությունյանին
Պատգամավորը մատնացույց արեց, որ նոր օերնսգրքի համաձայն ՏԻմ ընտրություններին մասնակցելու հնարավորություն ունի միայն մշտական բնակչությունը, մինչդեռ համապետական ընտրացուցակներում ներառվում են բոլոր անձնագիր ունեցողների անունները`պատճառաբանությամբ, որ հնարավոր չէ ստույգ իմանալ,թ ե ովքեր են երկրից բացակայում 6 ամսից ավելի:
«Բոլոր բնակավայրերի գումարը հանրապետությունն է: Ինչու հնարավոր չէ»,- հարցրեց Բագրատյանը:
«Դուք ասում եք 2.5 մլն անձնագիր ունեցող կա, ցուցակները չենք մաքրի, բայց մաքուր ընտրություններ կանցկացնենք»,- ասաց Բագրատյանը`հավելելով, որ իշխանությունները պարզապես պարտավոր են մաքրել ընտրացուցակները:
Անդրադառնալով կայուն մեծամասնության գաղափարին`Բագրատյանը հարցրեց, թե ինչպես է ստացվել, որ նախապես 54 տոկոսն էր կայուն մեծամասնություն համարվում, այժմ 66.6 տոկոսը: «Չընդունված սահմանադրությունը մարսեցիք, ախորժակներդ բացվեց»,- ասաց նա:
Խոսելով համամասնական և մեծամասնական ընտրակարգերի մասին`Բագրատյանը նշեց, որ Սահմանադրության պահանջը հստակ է`համամասնական ընտրակարգ:
«Դուք ասում եք, չէ, թող ժողովուրդն ասի, թե կուսակցությունից ով կանցնի հավաքած ձայներով: Ուզում եք իմանալ իմ կուսակցությունից` «Ազատությունից» ով կանցնի, որ գնաք առնեք իրեն, որ որոշեք ով է ընդդմիությունը:Էս ինչեր եք մոգոնում»,- ասաց Բագրատյանը:
Նա նաև նշեց, որ 36 կետից բաղկացած առաջարկ է ուղարկել,սակայն համարյա ոչինչ հաշվի չի առնվել: «Երազում եք, որ մեկը թույլ դիտողություն անի, ընդունեք, ասեք կոնսենսուսի եկանք»,- ասաց նա:
Խոսելով Գյումրիում և Վանաձորում քաղաքապետի ոչ ուղղակի ընտրությունների մեխանիզմի ներդրման մասին`Բագրատյանը նշեց, թե Երևանում սխալը շտկելու փոխարեն Գյումրիում ու Վանաձորում են նույնը անում: Նա հիշեցրեց, որ քաղաքապետը, պատկերավոր ասած, գործադիր իշխանությունն է, ավագանին`վերահսկող: Իսկ նոր ընտրակարգով երկուսը փոխկապակցվում են: «Կոռուպցիան միանգամից կրկնապատկում ու եռապատկում եք հանրապետությունով մեկ: Վրեժ եք լուծում Գյումրուց ու Վանաձորից, որովհետև 13 թվի ընտրություններին ու հանրաքվեին դեմ են քվեարկել»,- ասաց Բագրատյանը:
«Այս ընտրական օրենսգրքով մտնում եք մեր դաշտը, ուզում եք որոշել, թե ընդդմիությունից ով կանցնի, ով ոչ: Ընդդմիությանը կոչ եմ անում, եթե միահամուռ դեմ կանգնենք, կստանանք այն, ինչ ուզում ենք»,- ասաց նա: