Հայերեն   English   Русский  

​Ջոն Քերին հայտարարությամբ է հանդես եկել


  
դիտումներ: 680

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարությամբ է հանդես եկել, որի համաձայն՝ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև Սիրիայի հարցով նոր բանակցությունները տեղի կունենան մինչև շաբաթվա վերջ: Գրում է Russian.rt.com-ը:

Համապատասխան հայտարարությամբ Քերին հանդես է եկել ամերիկյան դիվանագիտական առաքելությունների անձնակազմերի հետ Ժնևում ունեցած հանդիպման շրջանակներում:

«Ես հենց նոր եմ զրուցել Լավրովի հետ, այդիսկ պատճառով ուշացել եմ ձեզ հետ հանդիպումից… Եվ մենք պայմանավորվել ենք միասին այս հինգշաբթի օրը հանդիպում կազմակերպել, որպեսզի քննարկենք հստակ քաղաքական հարցերի շրջանակ», - ТАСС լրատվական գործակալությունը մեջբերում է Քերիի խոսքերը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: