Հայերեն   English   Русский  

​Մադոնան հերթական անգամ կիսամերկ է ներկայացել հանրությանը. Լուսանկարներ


  
դիտումներ: 747

Փոփ թագուհի Մադոնան սիրում է իր համարձակ կերպարներով ուրախացնել հանրությանը և լրատվամիջոցներին: Ուստի բացառություն չի կազմել նաև Կոստյումների ինստիտուտի պարահանդես-2016-ը., որի շրջանակներում նա այնպիսի զգեստ էր ընտրել, որն ավելի շատ ցուցադրում էր, քան թաքցնում 57-ամյա Մադոնայի բարեմասնությունները, որը ժպիտով և մեծ ուրախությամբ ցուցադրում էր կիսամերկ կուրծքն ու հետույքը: Գրում է Wday.ru.-ն:

Պարզվում է երգչուհու ոչ սովորական զգեստի հեղինակը աշխարհահռչակ դիզայներ Ռիկարդո Տիսկին է:

Պարահանդեսի շրջանակներում կարմիր գորգի վրա հայտնված Մադոնան ի պատասխան լրագրողների այն հարցի, թե ինչով է պայմանավորված նման զգեստի ընտրությունը նշել է. «Այն թեթև է: Ես կարող եմ դրանով անգամ թռչկոտել»:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին ժամանակներս երգչուհու կյանքում դժվար ժամանկներ են (նրան ոչ մի կերպ չի հաջողվում բարելավել հարաբերությունները որդու՝ Ռոկոյի հետ), կարելի է հասկանալ, թե ինչով է պայմանավորված թեթևության ձգտումը:

Մադոնա 7

Մադոնա 7





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: