Հայերեն   English   Русский  

Էխինոկակտուս


  
դիտումներ: 2121

Պատկանում է կակտուսների ընտանիքին: Հայրենիքը Կենտրոնական Մեքսիկան է: Ընտանիքը ներկայացված է 91 տեսակով:

Էխինոկակտուս

Էխինոկակտուսները մեծ մասամբ փոքր բույսեր են, գնդաձև դուրս ցցված կողերով, որոնք բաժանված են լայնակի ակոսված ելունդներով: Դուրս ցցված կողերը ծածկված են սուր փշերով, որոնք բույսին ոզնու տեսք են տալիս, որտեղից էլ ստացել են իրենց անունը` ոզնաձև կամ էխինոկակտուսներ: Շատ դանդաղ են աճում:

Կան տեսակներ, որոնց բարձրությունը հայրենիքում հասնում է մինչև 2.5 մ, սակայն մեր մոտ, բնակարաններում, դրանք փոքր չափերի են մնում:

Ծաղիկները խոշոր ու ձագարաձև են, սպիտակ, կարմիր, վարդագույն կամ դեղին գույների: Թառամում են մեկ շաբաթվա ընթացքում: Ծաղկելուց հետո ծաղիկների տեղում կարող են մնալ 3սմ տրամագծով կարմրավուն պտուղներ:

Էխինոկակտուսը ծաղկում է ամռանը, այդ պատճառով անհրաժեշտ է այն դնել ուժեղ արևի տակ, իսկ ձմռանը կարելի է թողնել որտեղ կա: Ամռանը բույսը շատ պահանջկոտ է ջրի նկատմամբ և անհրաժեշտ է հաճախակի առատ ջրել և ցողել, իսկ ձմռանը այն կարելի է ջրել ամիսը մեկ-երկու անգամ:

Ընդհանրապես կակտուսները նախընտրում են բնակարանի արևոտ լուսամուտները, իսկ ձմռան սկսվելուն պես բույսը պարտադիր պետք է դնել արևոտ պատուհանագոգերին:

Բույսը բազմանում է սերմերով, ինչպես նաև մայր գնդին աճած փոքրիկ գնդիկների բաժանմամբ: Դրանք պետք է զգուշորեն հեռացնել գլխավոր գնդից և պարզապես տնկել հողի մեջ: Բույսը շատ արագ արմատակալում է: Հողը կարող է պարունակել ավազային մաս, որպեսզի ապահովի ծակոտկենությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: