Երգիչ Ջասթին Բիբերը դեմքին դաջվածք է արել
Նման դաջվածք ունի նաև Ջասթինի մտերիմ ընկերներից մեկը՝ Ջո Թերմինին: Երգիչը զարմացրել է բոլորին դեմքի վրա արված իր այս փոքրիկ դաջվածով, երբ ելույթ է ունեցել Մանհեթենի Up & Down կոչվող հանրահայտ վայրում: Այդ օրը Ջասթինը կատարել է «Sorry » և «What do you mean » ստեղծագործությունները:
Բիբերի երկրպագուներին բոլորովին դուր չի եկել իրենց սիրելի երգչի նոր դաջվածքը: Նրանց կարծիքով Ջասթինը այդ կերպ նմանվում է ռեփեր Լիլ Ուեյնին: Շատերը նույնիսկ պահանջում էին իրենց վերադարձնել բոլոր այն տարիները, երբ իրենք երկրպագել են Ջասթին Բիբերին:
Ոչ վաղ անցյալում Բիբերը հայտնել էր՝ դեմքին դաջվածք անելու որոշում կկայացնի միայն 50 կամ 60 տարեկան հասակում: Նա հավելել էր, որ նման դաջվածքները կատարյալ արվելու դեպքում հիանալի տեսք են ունենում: Երգիչը նշել էր, սակայն, որ երբեք չի փորձելու դաջվածքներով ծածկել ամբողջ դեմքը:
Ինչևէ, Ջասթինը իրականացրեց իր նպատակը շատ ավելի վաղ, քան կանխատեսում էր՝ ներկայացնելով երկրպագուներին իր նոր դաջվածքը մայիսի 7-ին: