Հայերեն   English   Русский  

Զինծառայողներն այսօր առավել ևս պետք է լինեն մեր ուշադրության կենտրոնում


  
դիտումներ: 976

Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված և վիրավոր զինծառայողների՝ վարձով ապրող ընտանիքներին բնակարանով ապահովելու հարցը շարունակում է անհանգստացնել Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին:

Ապրիլին ռազմական գործողությունների ժամանակ զոհված երևանաբնակ զինծառայողների մասին ինձ տրամադրված տեղեկանքի համաձայն՝ իսկապես 3 զինծառայողների ընտանիքների վերաբերյալ կա նշում՝ «ապրում են վարձով», սակայն դիմել եմ նաև 4-րդի՝ ժամկետային զինծառայող Գրիգոր Հարությունյանի ընտանիքի համար, ովքեր ապրում են Գաջեգործների փողոցի վրա գտնվող կիսախարխուլ հանրակացարանում, տրամադրել եմ նաև տան վիճակը փաստող բոլոր լուսանկարները»,- ասում է տիկին Բախշյանը նամակում՝ ակնկալելով քննարկել նաև վերջինիս ընտանիքին բնակարան հատկացնելու հարցը:

«Հույս ունեի, որ այսօրվա գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Ձեր կողմից կլիներ նաև վիրավորված ու հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին բնակարանով ապահովելու վերաբերյալ հանձնարարական, որովհետև Ձեր տրամադրած՝ երևանաբնակ վիրավոր զինծառայողների մասին 06.05.2016թ. հ.04/5-25598հ թվակիր տեղեկանքում կան վարձով ապրող երկու զինծառայողի ընտանիքներ. կապիտան Արամ Աբրահամյան, ում կինը 3-րդ բալիկին է սպասում և հատուկ նշանակության ջոկատային Հայկ Սեխիլյան, ով երկու զավակի հայր է, ունի ողնուղեղի վնասվածք ու ակնհայտորեն դարձել է հաշմանդամ, լավագույն դեպքում կարող է տեղաշարժվել անվասայլակով:

Կարծում եմ՝ այս ընտանիքներին բնակարանով ապահովելու խնդիրը նույնպես պետք է գտնվի Ձեր և Երևանի ավագանու ուշադրության կենտրոնում ու նրանք ևս պետք է ապահովվեն բնակարանով»,-եզրափակում է ավագանու անդամը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: