Հայերեն   English   Русский  

Գերմանիայում մարդկանց դանակահարած անձը «հոգեկան խնդիրներ է ունեցել»


  
դիտումներ: 819

Մյունխենի մոտակայքում գտնվող Գրաֆթինգի կայարանում մի քանի մարդու դանակահարելու մեջ կասկածվող անձն ըստ պաշտոնական վարկածի, տառապում է հոգեկան խնդիրներով և թմրամոլությամբ: Այս մասին հայտնում է Euronews-ը:

Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը տեղի ունեցած դանակահարության հետևանքով զոհվել էր մեկ մարդ, վիրավորվել` 3-ը:

Որոշ ականատեսների հավաստմամբ դեպքի վայրում կասկածյալը բացականչել է «Ալլահ ակբար» («Ալլահը մեծ է»), սակայն Բավարիա նահանգի ներքին գործերի նախարար Յոակիմ Հերմանը հայտարարել է, որ իրենք հիմքեր չունեն ենթադրելու, որ հարձակումը քաղաքական կամ կրոնական դրդապատճառներ է ունեցել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: