Ադրբեջանը հերքում է Ալբերտ Ղազարյանին պարտված մարզիկի ադրբեջանցի լինելը
Հոդվածի համաձայն՝ հայազգի Ալբերտ Ղազարյանի հետ ռինգ է դուրս եկել դաղստանցի Ռուսլան Մուրթազովը: Հոդվածագիրը կարծիք է հայտնել, որ մարտը տեղի է ունեցել անհավասար պայմաններում, քանի որ 19-ամյա Ռուսլանը առաջին անգամ է պրոֆեսիոնալ ռինգ դուրս է եկել և մարտի բռնվել իրենից 4 տարով մեծ Ղազարյանի հետ, որը վեց մարտ է ունեցել և բոլորն էլ հաղթանակով ավարտել:
Հոդվածագիրը կարծիք է հայտնել, որ եթե մարզադաշտում ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչ լիներ, ապա ԼՂ-ի դրոշ այնտեղ չէր ծածանվի:
Ըստ հոդվածագրի՝ պարզվում է մարտեր առանց կանոններ կազմակերպող Octagon Fighting Sensation-ի ղեկավարության կազմում հայեր են ներգրավված և հենց նրանց միջոցով է կազմակերպված եղել այդ հայրենասիրական բեմադրությունը, և հենց այդ պատճառով է դաղստանցի Մուրթազովը ադրբեջանական դրոշով ներկայացել:
Իսկ Մուրթազովի մոտ ադրբեջանական անձնագրի առկայությունը բացատրվել է այն հանգամանքով, որ նա կարող էր պատանի հասակում հանդես գալ ադրբեջանական սպորտային ֆեդերացիաներից մեկի կազմում, իսկ այնուհետև Ադրբեջանի հավաքականին չհամապտասխանելու պատճառով ստիպված է եղել տուն է վերադառնալ: