Սաուդցի ընտանեկան թերապևտը սովորեցնում է, թե «ինչպես ծեծել կնոջը»
Ալ Սաքաբին զգուշացնում է՝ «ծեծը դաստիարակելու, այլ ոչ թե զայրույթը դուրս մղելու միջոց է»:
Թերապևտը ասում է, որ ծեծը մահմեդական որոշակի պահանջների պետք է համապատասխանի:
Օրինակ, չի կարելի ծեծել ձեռնափայտով, սուր գործիքներով: Փոխարենը՝ թույլատրվում է ծեծել օրինակ՝ ատամները մաքրելու ոստով կամ թաշկինակով:
« Նպատակն է ցույց տալ կնոջը, որ ամուսնու նկատմամբ սխալ է թույլ տվել »,-բացատրում է թերապևտը:
Նա տղամարդկանց խորհուրդ է տալիս նաև կնոջ վրա բարկանալիս հրապարակային չլքել ննջարանը, պարզապես արհամարհել կնոջը, քնել հատակին, իսկ կինը՝ մահճակալին կամ հակառակը:
Խոսելով կնոջը ծեծելու պատճառների մասին՝ նա նշում է, որ, ցավոք սրտի, ժամանակակից կանայք ցանկանում են իրենց ամուսիններին հավասար լինել:
Տեսանյութը այս տարվա սկզբին է նկարահանվել, սակայն միայն վերջերս է Մերձավոր Արևելքի Մեդիա հետազոտությունների ինստիտուտը թարգմանել ու տարածել այն: