Չէինք մասնակցի, եթե համոզված չլինեինք, որ հաղթելու ենք. Հայկ Ղուկասյան
Այսօր մարզիկը և նրա մարզիչը Հայկ Ղուկասյանը հանդիպեցին լրագրողների հետ:
Նրանք նշեցին, որ, տեղեկանալով մրցակցի ադրբեջանցի լինելու մասին, նրանք կրկնապատկել են իրենց ջանքերը մարզումների ժամանակ:
«Նա մարտահրավեր էր նետել հատուկ մայիսյան տոներին ընդառաջ, փորձում էր հերոսանալ: Այդ մենամարտին մենք լավ էին պատրաստվել` ամեն ինչ անելով, որ հաջող լինի: Մենք հաղթանակ տարանք և փառքով վերադարձանք հայրենիք: Գիտեինք` ինչ էինք ուզում անել։ Եթե մեկ տոկոս էլ կասկած ունենայինք, որ հնարավոր է պարտվենք, ապա չէինք մասնակցի։ Մենք հաղթանակի համար էինք գնացել։ Մշակել էինք մի քանի տեխնիկատակտիկական հնարքներ, և փառք Աստծո, ամեն ինչ լավ ստացվեց»,- նշեց Հայկ Ղուկասյանը:
Հայտնի է, որ մինչև մենամարտը Ադրբեջանցի մարտիկը հայտարարել է, որ Ալբերտ Ղազարյանը այնքան էլ ուժեղ չէ և ինքը հաղթելու է առաջին իսկ ռաունդի ընթացքում: Դա տեղի չունեցավ: Ընդամենը 57 վայրկյանների ընթացքում Ալբերտը հաղթեց խեղդուն հնարքով:
Ներկայումս ադրբեջանցիները զանազան միջոցներ են փնտրում` իրենց վարկանիշը վերականգնելու հետ: Օրինակ, այն երկրներում, որտեղ «Armfighting»-ն ունի մասնաճյուղեր, ադրբեջանական համայնքի անդամները փորձում են ինչ-որ քայլեր ձեռնարկել հայ մարզիչների նկատմամբ:
Նրանցից մեկը նույնիսկ զանգել և խոսել է հայ մարզիչի հետ` արդյոք դա իսկապես ադրբեջանցի մարզիկ է եղել, մենք Ադրբեջանում ունենք բավականին ուժեղ մարզիկներ ունենք, ինչու նրանցից մեկի հետ մարտը տեղի չի ունեցել.«Այս հարցերին պատասխան է տրվել` կազմակերպիչների և քաշային կարգի խնդիր է եղել: Նրանց ասել են, որ սա սպորտ է, չպետք է քաղաքականացնել, տարվա ընթացքում հայերը և ադրբեջանցիները հաճախ են տարբեր մարզաձևերում հանդիպում: Այս մեծ արձագանքն այս անգամ կապված էր Շուշի ազատագրման տարեդարձի և արցախյան հաղթանակի հետ»,-ասաց մարզիչը:
Այս մենամարտից ստացած ողջ հասույթը փոխանցելու է Հայոց բանակին.« Մոսկվայից մեր ընկերները մոտ օրերս կմիանան մեզ, որից հետո կմեկնենք Արցախ: Գնելու ենք տարբեր պարագաներ ու փոխանցենք սահմանին կանգնած մեր զինվորներին»,-ասաց Հայկ Ղուկասյանը: