Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ: Այս մասին հաղոդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Քննարկվել է մայիսի 23-24- ին Ստամբուլում կայանալիք Համաշխարհային մարդասիրական գագաթնաժողովին առնչվող հարցեր: Կողմերը անդրադարձել են նաև Սիրիայի և Կիպրոսի հակամարտությունների խնդրին: