Հայերեն   English   Русский  

Բեյոնսեի մենահամերգի աստղային հյուրերը, լուսանկարներ


  
դիտումներ: 825

Շաբաթ օրը Կալիֆոռնիայում տեղի ունեցած Բեյոնսեի մենահամերգին ներկա էին բազմաթիվ հանրահայտ աստղեր, այդ թվում՝ Քլոե և Քորթնի Քարդաշյանները, Թայգան, Միլա Կունիսը, Էշթոն Քաթչերը և այլք:

Փոփ թագուհի Բեյոնսեն իր Formation համերգային շրջագայությունը սկսել է դեռ նախորդ ամիս: Այս անգամ երգչուհին ելույթ ունեցավ Լոս Անջելեսի համերգասրահներից մեկում:

Նշենք, որ Քայլի Ջեների նախկին ընկեր Թայգան համերգին ժամանել էր Love & Hip Hop-ի հետ՝ առիթ տալով մի շարք ենթադրությունների:

Դեվան Թաթումն ու նրա ամուսինը՝ Չենինգ Թաթումը, տեսանայութեր էին տեղադրել թե՛ համերգից առաջ և թե՛ դրանից հետո; Չենինգը նույնիսկ զգեստավորվել էր ինչպես Բեյոնսեն՝ կատարելով երգչուհու ստեղծագործություններից մեկը;

Քորթնի Քարդաշյանը համերգի հաջորդ օրը իր թվիթերյան էջում գրառում է արել՝ երեք անգամ նշելով Բեյոնսեի անունը:

Նշենք, որ համերգի ներկաների շարքում էր նաև Բրեդլի Քուփերը, ով ներկայացել էր ընկերուհու՝ Իրինա Շեյքի և մոր՝ Օլգա Շայխլիսլամովայի հետ: Քուփերն ինչպես իրական ջենթլմեն ամուր բռնել էր սիրելիի և մոր ձեռքերը՝ ուղեկցելով նրանց դեպի համերգադահլիճ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: