Հիլարի Քլինթոնը հայտարարությամբ է հանդես եկել
«Իմ պատրաստվում եմ կարգադրել ամուսնուս վերականգնել տնտեսությունը, քանի որ դուք գիտեք, որ նա գիտի, թե ինչպես է հարկավոր դա անել», - հայտարարել է Քլինթոնը:
Քլինթոնն ընդգծել է, որ իր ամուսնու գիտելիքները հատկապես արդյունավետ կլինեն հանքարդյունաբերության ոլորտում, որը նրա խոսքով՝ բավական բարձիթողի վիճակում է գտնվում:
Հիշեցնենք, որ իր ողջ նախընտրական քարոզարշավի շրջանակներում Հիլարի Քլինթոնը միանշանակորեն հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու դեպքում պարտադիր խորհուրդներով դիմելու է ամուսնու օգնությանը:
Իսկ փետրվար ամսին Բիլ Քլինթոնը հայտարարել էր, որ լավ կլիներ,եթե ինքն ու Հիլարին ամուսնացած չլինեին: