Հայերեն   English   Русский  

ԵՄ-ը պատրաստ է չեղարկել Հունաստանի պարտքերի մի մասը


  
դիտումներ: 629

Եվրագոտու ֆինանսների նախախրարները համաձայնել են 2018թ. չեղարկել Հունաստանի պարտքերի որոշ մասը: ԵՄ-ի և Հունաստանի միջև նման պայմանագրի կնքումն աննախադեպ է համարվում, թեև չեղարկման ենթակա գումարի չափը դեռևս հայտնի չէ:

Ըստ Euronews-ի` Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել վերականգնել իր մասնակցությունը Աթենքին ֆինանսական օգնություն տրամադրելու գործում:

Արժույթի միջազգային հիմնադրամը ԵՄ անդամ երկրներին բազմիցս հորդորել է նվազեցնել Հունաստանի արտաքին պարտքի որոշ մասը, որպեսզի այդ երկրի պետբյուջեն հնարավորինս կայունանա: Գերմանիան և մի շարք այլ երկրներ մինչ այժմ հրաժարվում էին ընդունել այդ առաջարկը, ինչն ամիսներ տևած վեճի պատճառ էր դարձել ԵՄ-ի և ԱՄՀ-ի միջև:

Երկարատև բանակցություններից հետո ԵՄ-ի նախարարները չորեքշաբթի առավոտյան հայտարարել են, որ Հունաստանի վարկերը որոշ ժամանակով կվերանայվեն, որպեսզի երկրի ծախսերը հնարավորինս նվազեցվեն:

Հիշեցնենք, որ բյուջեի դեֆիցիտը հաղթահարելու նպատակով Հունաստանում օրեր առաջ ընդունվել է հարկերի բարձրացման և կենսաթոշակների նվազեցման մասին օրենք, որը մեծ դժգոհություններ է առաջացրել քաղաքացիների շրջանում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: