Հայերեն   English   Русский  

Քյոլնի օդանավակայանի անվտանգության գոտի մուտք գործած անհայտ անձիը ձերբակալվել է


  
դիտումներ: 1453

Գերմանիայի Քյոլն քաղաքի օդանավակայանի անվտանգության փակ գոտու տարածք մուտք գործած անհայտ տղամարդը ձերբակալվել և ոստիկանության մոտակա բաժանմունք է տեղափոխվել: Գրում է Russian.rt.com-ը:

«Տղամարդն այս պահին գտնվում է օդանավակայանի տարածքում՝ դաշնային ոստիկանության ստորաբաժանմունքում: Նրա ինքնությունը պարզվում է», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Գերմանիայի դաշնային ոստիկանության պաշտոնական ներկայացուցչի խոսքերը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ անվտանգության նկատառումներից ելնելով՝ տերմինալներից մեկում մի քանի չվերթ էր հետաձգվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: