Հայերեն   English   Русский  

Քիրա Նայթլին ռեժիսորի կարծիքով զուրկ է դերասանական տաղանդից


  
դիտումներ: 597

Ռեժիսոր Ջոն Քարնին, ով 2013 թվականին նկարահանել էր Քիրա Նայթլիին «Սկսել նորից» ֆիլմում, հայտարարել է՝ Նայթլին զուրկ է թե՛ երաժշտական և թե՛ դերասանական տաղանդից:

Քարնին քննադատել է Քիրային նաև այն պատճառով, որ դերասանուհին ամենուրեք շրջապատված է իր պատվիրակությամբ: Ռեժիսորը համեմատել է Քիրայի հետ աշխատանքը բոլորովին անհայտ դերասանների հետ իր աշխատանքի հետ և հասկացել՝ բոլորին անծանոթ դերասաննների հետ շատ ավելի հեշտ են անցնում նկարահանումները: Քարնիի համար չափազանց դժվար էր Քիրայի հետ լավ արդյունքի հասնել, քանի որ Նայթլին ո՛չ երգչուհի է և ո՛չ էլ կիթառ է կարողանում նվագել: Նրա խոսքով բավականին բարդ է մյուզիքլին իրականության շունչ հաղորդել, երբ դերակատարները իրական երաժիշտներ չեն: Ջոնը նշել է նաև՝ մեծ աշխատանք տարավ Քիրայի հետ, սակայն դերասանուհուն այդպես էլ չհաջողվեց կերտել կիթառ նվագող երգահան կնոջ կերպարը: Այժմ ռեժիսոր Քարնին պատրաստվում է համագործակցել բացառապես իրական երգիչների, երաժիշտների կամ այնպիսի դերասանների հետ, որոնք լիարժեք կերպով տիրապետում են որևէ երաժշտական գործիքի:

Քիրա Նայթլիի հետ համագործակցելուց հետո Ջոն Քարնին հասկացավ՝ ալևս երբեք իր ֆիլմերում չի ներառի սուպերմոդելներին՝ հնարավորինս փորձելով խուսափել պապարացիներից և ֆիլմերի շքեղ պրեմիերաներից:

Ռեժիսորը ավարտել է իր խոսքը՝ հայտնելով, որ բոլորովին չի ցանկանում ստվեր գցել Քիրայի վրա, սակայն չի կարող չասել՝ Քիրա Նայթլին դեռևս բավականաչափ անկեղծություն և ինքնավերլուծություն կատարելու ունակություններ չունի տաղանդավոր դերասանուհի կոչվելու համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: