ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն աշխատում են ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ. Ռոբերտ Սեկուտա
դիտումներ: 502
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցային գործընթացում առաջընթաց գրանցելու ուղղությամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը:
Նրա խոսքերով, Մինսկի խմբի համանախագահները փորձում են շարունակել բանակցային գործընթացը։ Դեսպանն անդրադարձել է նաև Caspian Oil & Gas 23-րդ միջազգային ցուցահանդեսին ԱՄՆ-ի մասնակցությանը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն այդ միջազգային ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 20 տարի։