Հայերեն   English   Русский  

Հրապարակվել են Ջոնի Դեփի նախկին կնոջ լուսանկարները, որոնցում բռնության հետքերն ակնհայտ են, լուսանկարներ


  
դիտումներ: 832

Ջոնի Դեփի նախկին կինը դատարանում հայտնել է, որ չի կարողանում մոռանալ 2015 թվականի դեկտեմբերին նախկին ամուսնու կողմից իր հանդեպ կիրառված բռնությունը, երբ ինքն առաջին անգամ իսկապես սկսեց վախենալ իր կյանքի համար:

Վերջին օրերս համացանցում հայտնվել են Էմբեր Հերդի լուսանկարները, որոնցից մեկում ակնհայտ կերպով երևում են կնոջ կապտուկներով ծածկված աչքն ու պատռված շուրթը:

Դեփի ներկայացուցիչը դեռևս չի մեկնաբանել այս լուսանկարները, իսկ դերասանի փաստաբանը համոզված է՝ նման կերպ Էմբեր Հերդը պարզապես ցանկանում է ֆինանսական խոշոր փոխհատուցում ստանալ հանրահայտ աստղից:

Էմբեր Հերդ

Էմբեր Հերդն իր հերթին պնդում է՝ Ջոնի Դեփն իրենց ամուսնության ողջ ընթացքում թե՛ ֆիզիկապես և թե՛ խոսքերով բռնություն է գործադրել իր վրա: Նրա հավաստմամբ, ապրիլի 21-ին դերասանը հարբած հայտնվել է իր 30-ամյակի կապակցությամբ կազմակերպված խնջույքին և մազերից քաշելով՝ գցել հատակին: Էմբերի խոսքով, դերասանը տարվել էր մի գաղափարով, որն իրականությանը չէր համապատասխանում: Ըստ Էմբերի՝ Դեփը շպրտել է բջջային հեռախոսն իր վրա և ուժգին հարվածներ հասցրել այտին ու աչքին: Հերդի փաստաբանը հայտնել է՝ Էմբերն այդ ժամանակ չի դիմել ոստիկանություն իրենց անձնական կյանքը չլուսաբանելու և Ջոնի Դեփի կարիերան չվտանգելու համար: Այժմ, սակայն, Էմբերը պատրաստվում է դա անել, որպեսզի ոստիկանները ճշգրիտ և լիարժեք հետաքննություն անցկացնեն:

Էմբեր Հերդ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: