Հայերեն   English   Русский  

Փողաշուշան (կալա)


  
դիտումներ: 7268

Կալան պատկանում է նվիկազգիների ընտանիքին(Araceae): Հայրենիքը Հարավային Աֆրիկան է: Բազմամյա, պալարավոր բույս է: Ծաղկակիր ցողունի երկարությունը կարող է հասնել մինչև 1 մ:

Փողաշուշան (կալա)

Կան կալայի սպիտակ և գունավոր տեսակները: Մեր մոտ տարածված է սպիտակ տեսակը: Տերևները բավական խոշոր են, երկար, սրածայր, նստած են երկար տերևակոթերի ծայրին:

Կալլան էլեգանտ ծաղիկ ունի: Այն խոշոր, ձագարաձև և մաքուր սպիտակ է, արձակում է թեթև, բայց խեղդող վանիլային բուրմունք: Ծաղկում է գարնան ընթացքում:

Բույսը տան մեջ ամռանը պետք է դնել ստվերոտ մասում, կարելի դնել նաև պատշգամբում՝ միայն թե ստվերոտ հատվածում: Աշնանը կալլային կարելի է դնել լուսամուտագոգերին, որտեղ ավելի տաք է:

Կալլան քմահաճ բույս չէ, սակայն պահանջկոտ է հողի բերրիության նկատմամբ: Որպես կիսաճահճային բույս՝ աճման ընթացքում պահանջում է մեծ քանակությամբ խոնավություն, սակայն հանգստի շրջանում ջրելն աստիճանաբար պետք է դանդաղեցնել մինչև 10 օրը մեկ անգամ:

Կալլան բազմացվում է թփիկի բաժանմամբ և սերմերով: Սերմերը ցանում են աշնանը, իսկ թփիկներով բազմացվում են գարնանը:

Կալան մոտ 200 տարի է, որ տարածվել է Եվրոպայում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: