Հիլարի Քլինթոնը պետք է բանտում հայտնվի. Դոնալդ Թրամփ
դիտումներ: 1877
«Այն բանից հետո, ինչ նա հայտարարեց իմ մասին իր կեղծավոր ելույթի շրջանակներում… Ես կասեմ հետևյալը՝ Հիլարի Քլինթոնը պետք է բանտում հայտնվի», - The Hill պարբերականը մեջբերում է Թրամփի խոսքերը:
Նա հավելել է, որ այն փաստը, որ նրան թույլ է տրվել մասնակցել նախագահական քարոզարշավին Միացյալ Նահանգների և հենց ամերիկացի ժողովրդի խայտառակությունն է:
Հիշեցնենք, որ Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային փոստի հետ կապված սկանդալը ծագեց 2015թ. մարտին: