Պորոշենկո. «նորմանդական քառյակը» համաձայնության է եկել Դոնբասում ԵԱՀԿ ոստիկանական առաքելության մասին
Կիևում լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ Պորոշենկոն ասել է, որ չափազանց կարևոր դիվանագիտական քայլ է արվել: Նախագահը շեշտել է, որ Դոնբասում ԵԱՀԿ ոստիկանական առաքելության անցկացման մասին համաձայնություն է կնքվել ոչ միայն «նորմանդական քառյակի» ամենաբարձր մակարդակով, այլև Վիեննայում Գերմանիայի նախագահությամբ ընթացքող բանակցությունների շրջանակում:
Պորոշենկոյի հայտարարությունից մեկ օր առաջ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել էր նման համաձայնության մասին շրջանառվող լուրերը:
Ինչպես հայնտի է, Դոնբասում ԵԱՀԿ-ի դիտորդները հաճախ աշխատում են վտանգավոր պայմաններում:
Հիշեցնենք, որ «նորմանդական քառյակը» ստեղծվել է 2014թ. Արևելյան Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով: