12 բան, որ կինը երբեք չպետք է ունենա իր տանը
2. Կանայք չպետք է տանը ունենան արհեստական ծաղիկների կոմոզիցիաներ: Դիզայներ Սյուզան Ֆերիերի կարծիքով դրանք ասես հուշում են. «Ես ամենևին սպառվել եմ և ոչ մի հույս չկա ինձ համար»:
3. Ցանկալի չէ տանը ունենալ նաև փափուկ խաղալիքներ, հատկապես` ննջասենյակում: «Բոլորս էլ ունենք հուշեր մեր ամենասիրած փափուկ խաղալիքներից, բայց դրանք պետք է լինեն միայն մեր մանկության հուշերում»,-ասում է դիզայներ Ռայն Ուայթը:
4. Էժանագին անկողին։ Որակյալ սպիտակեղենով անկողնում դուք ձեզ կզգաք թագուհու պես։ Նրբաճաշակ կինը պետք է ունենա գեղեցիկ անկողին: Սա դիզայներ Մա Ալլենի խորհուրդն է։
5. Ոգեշնչող ասացվածքներ տան պատերին կամ իրերի վրա: Դիզայներ Ֆերիերի կարծիքով, յուրաքանչյուր դեպքում չպետք է հուսադրող արտահայտությունները ընկալել որպես իրական օգնություն:
6. Կանայք չպետք է տանը ունենան ուսանողական տարիների կոլաժային լուսանկարներ: Դրանցում միշտ լինում է մեկը, ում մասին գրեթե բոլորը հարցնում են. «Իսկ ով է այս գեղեցիկ շիկահերը», և դա, բնականաբար, դու չես: Այս մասին կանանց զգուշացնում է դիզայներ Վանս Բարկը:
7. Դիամահարդարման պարագաներ և անձնական իրեն, որոնք սփռված են տան բոլոր անկյուններում: Իհարկե, դրանք անհրաժեշտ են բոլոր կանանց, սակայն կարիք չկա, որ մարդիկ իմանան, թե որքան աշխատանք եք տարել այդքան գեղեցիկ լինելու համար: Դիզայներ Ուայթի կարծիքով ճիշտ կլինի անձնական պարագաները դնել լոգարանի փոքրիկ անկյունում` աչքից հեռու:
8. Տիկնիկների հավաքածու՝ մանկության տարիներից: «Կոլեկցիոներները ասես թակարդված լինեն մանկության փուլում»,- նշում է դիզայներ Բարքը: Սա կարող է վախեցնել տղամարդկանց:
9. Սեքսուալ չեն նաև անկողնում արված ընտանեկան լուսանկարները:
10. Ընտանի կենդանու բազմազան լուսանկարներ: Իհարկե, դրանց լուսանկարները ձեզ կարող են շատ դուր գալ, սակայն մի ամբողջ պատ ձեր չորքոտանի ընկերոջը նվիրելը չի կարող երբեք լավ դիտվել, ասում է դիզայներ Նիկոլ Ֆյուլերը:
11. Դիզայներ Ալլենը խորհուրդ է տալիս կանանաց տանը չպահել շատ կատուներ, որքան էլ որ դրանք գեղեցիկ թվան, քանի որ բոլորը վախենում են կատուներ պահող միայնակ, խենթ կնոջից:
12. Գեղեցիկ չէ տանն ունենալ նաև չափից շատ չհամընկնող կահույք, դա կարող է շփոթեցնող լինել: Իսկ փոքր ինչ միմյանցից տարբերվող կահույքը միշտ հետաքրքիր է, նշում է դիզայներ Ֆյուլլերը:
Աղբյուրը՝ ELLE DECOR