Բարաք Օբաման և Բեռնի Սանդերսը քննարկել են ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները
Տարածված հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցը ավելի քան կես ժամ է տևել:
Թեև ամերիկյան ԶԼՄ-ները ենթադրում են, որ ԱՄՆ-ի նախագահն աջակցում է հենց այս թեկնածուին, սակայն Սպիտակ տանը հերքում են այդ փաստը:
Հաղորդվել է, որ Օբամայի և Սանդերսի բանակցությունները տեղի են ունեցել փրայմերիզի նախօրեին, որոնց շրջանակներում ինչպես ակնկալվում էր Սանդերսի մրցակից Հիլարի Քլինթոնը բավական ձայներ պետք է հավաքեր, որպեսզի Դեմոկրատական կուսակցությունից առաջադրվեր որպես նախագահի միակ թեկնածու:
Սակայն դրա հետ մեկտեղ Սանդերսը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարվել նախընտրական պայքարից և կփորձի հուլիսի 7-ին կայանալիք կուսակցական համագումարի շրջանակներում մարտահրավեր նետել Քլինթոնին: