Չինաստանում ամենամյա մեկ շաբաթ տևող
տոնի շրջանակներում մեկ օրվա ընթացքում միլիոնավոր մարդիկ են այցելել չինական Մեծ
պատ:
Այցելուների հոսքը այնքան մեծ է եղել,
որ մարդիկ ՄԱԿ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկված տեսարժան վայրը
լուսանկարելու փոխարեն սկսել են նկարել մարդկանց բազմությունը:

Հրապարակված լուսանկարներում աշխարհի
ամենահայտնի վայրերից մեկը պատկերված է ավելի քան ութ միլիոն այցելուներով:
Մեծ պատը մարդու ստեղծած միակ
կառույցն է, որ երևում է տիեզերքից: Այս տարի հոկտեմբերի 1-ին մեկնարկած մեկ շաբաթ
տևող ամենամյա տոնի ընթացքում տասնվեց միլիոն մարդ է այցելել Մեծ պատ:
Սա հինգ տարիների ընթացքում գրանցված
այցելուների ամենամեծ թիվն է կազմում:

Ոսկե շաբաթ անվանումով տոնը ստեղծել է Չինաստանի կոմունիստական
կուսակցությունը երկրի զբոսաշրջությունը զարգացնելու համար:
Այս նախագիծը մեծ
խնդիրներ է առաջացրել զբոսաշրջության ոլորտի համար, քանի որ հսկայական թվով
այցելուներին սպասարկելու խնդիր է առաջանում:
Չինաստանի ողջ տարածքի տեսարժան
վայրերում ռեկորդային թվով այցելություններ են գրանցվել, իսկ զբոսաշրջիկների մեծ
հոսքը տեղաբնակների համար բոլոր տեսակի տրանսպորտային ցանցերում հսկայական
խցանումների պատճառ է դարձել: