Հայերեն   English   Русский  

Որքան է քնում Ձեր երեխան: Նոր ուղեցույցը բացահայտում է քնի օպտիմալ ժամաքանակը երեխաների և պատանիների համար


  
դիտումներ: 2923

Քնի բժշկության ամերիկյան ակադեմիայի փորձագետները բացահայտել են երեխայի` գիշերվա ընթացքում քնելու իդեալական ժամաքանակը:

Նոր ուղեցույցը հրատարակել են մի խումբ բժիշկներ և փորձագետներ:

Քնի բժշկության ամերիկյան ակադեմիայի հրատարակած այդ հատուկ ժամերի քանակը տարբերվում է՝ կախված երեխայի տարիքից: Առաջարկած ժամային գրաֆիկը տատանվում է երեխաների համար 16 ժամից մինչև պատանիների համար 8 ժամվա սահմաններում: Ուղեցույցում նշված են նաև երեխաների բավարար քանակով չքնելու դեպքում անխուսափելի համարվող վնասաբեր հետևանքները՝ ցույց տալով նաև քնի ազդեցությունը երեխաների առողջության վրա:

Այսպիսով, որքան պետք է քնի Ձեր երեխան: Օպտիմալ ժամային գրաֆիկը հետևյալն է.

4-12 ամսական երեխան պետք է քնի 12-ից 16 ժամ

1-2 տարեկան երեխաները` 11-ից 14 ժամ

3-5 տարեկան երեխան ` 10-ից 13 ժամ

6-12 տարեկան երեխան ` 9-ից 12 ժամ

13-18 տարեկան պատանիները՝ 8-ից 10 ժամ

Հետազոտությունը ցույց է տալիս, որ եթե երեխաներին հաջողվի քնել այնպես, ինչպես խորհուրդ է տրված ուղեցույցում, ապա դա լավ ազդեցություն կթողնի նրանց առողջության վրա:

Բավարար չքնելը կարող է վնասվածքների, գիրության, շաքարային դիաբետի և մանկական ընկճախտի պատճառ դառնալ:

Քնից զուրկ դեռահասները կանգնած են իրենց վնասելու, ինչպես նաև սուցիդալ մտքեր ունենալու խնդրի առջև: Այս տարիքային խմբի համար չկա օպտիմալ ժամային գրաֆիկի մի որևէ գիտական ապացույց: Երեխաների բավարար քանակով չքնելու գործոններից մեկը բազմապիսի էկրաններից կախվածություն ունենալն է: ՈՒղեցույցում խորհուրդ է տրվում հեռուստացույցները, համակարգիչներն ու սմարթֆոններն անջատել երեխաների քնից առնվազն կես ժամ առաջ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: