Հայերեն   English   Русский  

Կարողա՞ կոռուպցիան անորսալի Ջոննա՝ տեղը չգիտեք


  
դիտումներ: 2137

ԱԺ արտահերթ նիստին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հույս հայտնեց, որ Կառավարությունը շրջահայացություն կցուցաբերի և այս կերպ չի ընդունի հարկային օրենսգիրքը, քանի որ շրջանառության հարկի շեմը կրկին իջեցնելու նպատակը ՓՄՁ-ներին հարկաքամ անելն է:

Ըստ Զոհրաբյանի, կա իրավիճակը փոխելու երկու տարբերակ՝ կամ կոռուպցիայի դեմ կառավարության սկսած «սրբազան պայքարը» կամ էլ նման օրենսգիրք ընդունելն ու փոքր ու միջին ձեռնարկատերերին հարկաքամ անելը: Ըստ նրա, փաստորեն, կոռուպցիայի դեմ պայքարը արդյունավետ չէ և Կառավարությունը ստիպված գնում է այդ քայլին.

«Կարողա՞ կոռուպցիան անորսալի Ջոննա, տեղը չգիտեք, չեք կարողանում մոնոպոլիստներին գտնեք: Կոռուպցիայի տեղն էլ գիտեք, կոպուցիոներների տեղն էլ գիտեք»,-ասաց Զոհրաբյանը՝ կոչ անելով պայքարել ստվերի դեմ՝ Հայաստանի տնտեսությունը կոռոզիայի ենթարկող խայտառակ մենաշնորհների դեմ:

Հիեշեցնենք, որ հարկային մուտքերը ավելացնելու նպատակով հարկային օրենսգրքով նախատեսվում է շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցում: Դրան դեմ է փոքր և միջին բիզնեսը, որովհետև այդ դեպքում վերջինիս վրա դարձյալ մեծանում է հարկային վարչարարությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: