Հայերեն   English   Русский  

«Խորհուրդ եմ տալիս գլխից մեծ-մեծ չթռնել». Հերմինե Նաղդալյան


  
դիտումներ: 885

ԱԺ-ում Հարկային օրենսգրքի քննարկումները նախօրդ օրերի համամատ ընթանում են բուռն ելույթների ու քննադատությունների ներքո: Ընդդիմադիր պատգամավորները կարծում են՝ շրջանառության հարկի շեմը իջեցնելու որոշումը վերջնականապես կտապալի Հայաստանի տնտեսությունը:

Պատգամավորներ Գուրգեն Արսենյանի, Նաիրա Զոհրաբյանի, Էդմոն Մարուքյանի քննադատական ելույթներին հաջորդեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ելույթը, որով վերջինս կոչ արեց հարկային օրենսգրքի քննարկումը դարձնել առարկայական՝ առանց հիստերիկայի, վիրավորական արտահայտությունների:

Ընտրություններից առաջ իր խոսքով՝ պոպուլիստական կոչեր անողներին Նաղդալյանը խորհուրդ տվեց. «Անկախ նրանից,թե ով-իչ ունի, պետք չի, որ իր գլխից վեր-վեր թռնի»:

Ըստ նրա օրենսգրքի վրա «գիգանտային» աշխատանք է տարվել ու Հարկային օրենսգիրքը միանշանակ ուղղված է հանրապետության առջև այսօր ծառացած սպառնալիքները լուծելուն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: