Հայերեն   English   Русский  

Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավին աջակցելու նպատակով կազմակերպված ճաշկերույթի աստղային հյուրերը. Լուսանկարներ


  
դիտումներ: 679

Նախօրեին Նյու Յորքում պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի բնակարանում ի աջակցություն ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավի` ճաշկերույթ է տեղի ունեցել:

Ճաշկերույթին ներկա են գտնվել բազմաթիվ համաշխարհային աստղեր, որոնց թվում լուսանկարիչները նկատել են Լեոնարդո Դի Կապրիոյին, Ջենիֆեր Լոպեսին, Սառա Ջեսիկա Փարքերին ամուսնու` Մեթյու Բրոդերիկի հետ և այլն: Գրում է Spletnbik.ru.-ն:

Հարվի Վայնշտեյնը և նրա կինը` մոդել Ջորջինա Չապմանը, Մանհեթենի իրենց շքեղ բնակարանում ճաշկերույթ կազմակերպել են «Քլինթոնի հաղթանակի հիմնադրամի» (Hillary Victory Fund) համար դրամական միջոցներ հավաքելու նպատակով:

Հիշեցնենք, որ Հիլարի Քլինթոնի գլխավոր մրցակիցը ներկա պահին Հանրապետական կուսակցությունից առաջադրված սկանդալային թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփն է:

Մայիսի 30-ին Դաշնային ընտրական հանձնաժողովը զեկույց էր ներկայացրել, որի համաձայն` Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի միջոցները գրեթե 10 անգամ գերազանցում են իր մրցակից Դոնալդ Թրամփի ֆինանսական հնարավորություններին:

Леонардо ДиКаприо

Дженнифер Лопес

Дженнифер Лопес

Мэттью Бродерик И Сара Джессика Паркер

Хиллари Клинтон

Бетенни Франкель

Марта Стюарт





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: