Հայերեն   English   Русский  

​Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել


  
դիտումներ: 622

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի գերատեսչության պաշտոնական կայքում տարածված հաղորդագրության համաձայն` արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄն-ի պետքարտուղար Ջոն Քերին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել: Գրում է Gazeta.ru.-ն:

Հեռախոսազրույցի շրջանակներում Լավրովն ու Քերին քննարկել են սիրիական հակամարտության կարգավորման հարցը և «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման դեմ պայքարը:

«Քննարկվել են նաև Ժնևում միջսիրիական բանակցությունների վերսկսման հեռանկարները, ինչի համար իշխանության ընդդիմադիրներին անհրաժեշտ է հրաժարվել նախապայմաններ առաջադրելու արատավոր պրակտիկայից, որը հակասում է ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշումներին»,- նշվել է տարածված հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը պետքարտուղար Ջոն Քերիին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետագա ճակատագրի վերաբերյալ համբերության հատման հարցում խորհուրդ էր տվել ավելի համբերատար լինել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: