Հայերեն   English   Русский  

Hurriyet Daily. Թուրքիան ցանկանում է հայկական ժառանգությամբ մտնել համաշխարհային պատմություն


  
դիտումներ: 1048

ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 40-րդ նիստը կանցկացվի Ստամբուլում՝ հուլիսի 10-20-ը: Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet Daily թերթը:

«Հանդիպման արդյունքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնաժողովը որոշում կկայացնի, թե մշակութային ու բնական ժառանգության որ հուշարձանները կներառվեն կազմակերպության ցանկում», - գրում է թուրքական պարբերականը՝ հիշեցնելով, որ այս տարի Թուրքիան դիմում է ներկայացրել՝ հայկական Անի քաղաքի ավերակները ՅՈՒՆԵՍԿՕ-ի նյութական ժառանգության ցանկում ընդգրկելու համար:

Անիի ավերակները Համաշխարհային ժառանգության ցանկում ներառելու հարցը ՅՈՒՆԵՍԿՕ-ն դիտարկում է դեռ 2011 թվականից: Թուրքիան բազմիցս հանդես է եկել նման նախաձեռնությամբ՝ պնդելով, որ Անին պետք է ստանա համաշխարհային ժառանգության մշտական օբյեկտի կարգավիճակ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: