Քլինթոնը քննադատում է Թրամփի «Ես Ձեզ հետ եմ» արշավը
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը նախընտրական պայքարի ընթացքում իր պատկերով մարզաշապիկների գովազդային արշավ է սկսել, ինչն արժանացել է նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի քննադատությանը: Հաղորդում է arabic.rt.com-ը:
Հունիսի 22-ին Դոնալդ Թրամփը Twitter-ում հղում է կատարել, թե որտեղից կարելի է ձեռք բերել իր պատկերով և «Ես Ձեզ հետ եմ. Ամերիկան կրկին գերտերություն դարձնենք» գրությամբ մարզաշապիկները: Նույն օրը Քլինթոնը մեկնաբանել է Թրամփի նախաձեռնությունը. «Ձեզ հետ. սա չի վերաբերում մուսուլմաններին, կանանց, լատինամերիկացիներին, աֆրոամերիկացիներին, միջին խավի ընտանիքներին»:
Հարկ է նշել , որ Թրամփի նախընտրական հիմնադրամում մնացել է ընդամենը 1.3 մլն դոլար, ուստի նա նախաձեռնել է այս գովազդային արշավը։ Միլիարդատերը հայտարարել է, որ կողմնակիցների նվիրատվությունների չբավականացնելու դեպքում կծախսի սեփական միջոցները: