Հայերեն   English   Русский  

Ֆրանցիսկոս Պապի այցի ժամանակ «Սանիթեքն» աշխատելու է հատուկ ռեժիմով


  
դիտումներ: 663

Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի՝ հայաստանյան այցի շրջանակում Երևանում կայանալիք միջոցառումներին ընդառաջ ս.թ. հունիսի 24-27-ը«Սանիթեք» ընկերությունն աշխատելու է հատուկ ռեժիմով: «Սանիթեքը», մասնավորապես, լրացուցիչ ներգրավվելու է ընկերության թվով 195 աշխատակիցների՝ Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում, ինչպես նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում սանմաքրման և աղբահանության աշխատանքներ իրականացնելու համար: Նշված աշխատակիցներից 117-ը հերթափոխով աշխատելու են նաև գիշերվա ընթացքում:

«Սանիթեք» ընկերության աշխատակիցներն օպերատիվ կերպով աշխատելու են նաև Հանրապետության հրապարակում կայանալիք միջոցառման ավարտից հետո՝ բազմամարդ միջոցառման արդյունքում կուտակված աղբը հավաքելու և հրապարակը մաքրելու համար: Նշենք, որ Հանրապետության հրապարակում մարդկանց տարողունակությամբ պայմանավորված նույնական միջոցառումների ավարտից հետո «Սանիթեքը» սովորաբար մոտ 7-8 տոննա աղբ է հավաքում:

«Սանիթեքը» հորդորում է մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին ուշադիր և հոգատար լինել քաղաքի հանդեպ և բազմամարդ միջոցառումների ընթացքում աղբը թափել մոտակա աղբամանների մեջ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: