Հայերեն   English   Русский  

Եթե սուրճ եք սիրում


  
դիտումներ: 1221

Շատերի համար առավոտյան սուրճ խմելը ծիսակատարության նման մի բան է: Շատերի համար էլ առանց սուրճի արթնանալը շատ դժվար է:

Գիտնականների նորագույն ուսմնասիրությունների շնորհիվ սուրճի սիրահարների համար լավ լուր կա.

- Սուրճը հակաօքսիդանտների հիմնական աղբյուր է: Մարդու օրգանիզմը սուրճից ավելի շատ հակաօքսիդանտներ է կորզում, քան բանջարեղենից ու մրգերից:

- Սուրճի բույրը հակասթրեսային հատկություն ունի: Կորեացի մասնագետները հայտնաբերել են, որ սուրճի բույրը որոշակի ազդեցություն ունի այն սպիտակուցների վրա, որոնք կապված են ուղեղի լարման հետ, օգնում է դրական մտքերին:

- Սուրճը կարող է նվազեցնել Պարկինսոնի հիվանդության ախտանշանները. հիվանդները կարողանում են վերահսկել իրենց շարժումները:

- Սուրճն օգնում է լյարդին: Տարիներ ձգվող հետազոտությունները ցույց են տվել, որ օրական գեթ մեկ բաժակ սուրճ օգտագործողների մոտ ցիրոզի առաջացման հավանականությունը նվազում է 20 տոկոսով:

- Պարզվել է նաև, որ օրական 2-4 գավաթ սուրճը կիսով չափ նվազեցնում է ինքնսապանության հավանականությունը:

-նվազեցնում է մաշկի քաղցկեղի զարգացումը,

- բարելավում է մարզական արդյունքները, արյան մեջ ավելացնում է ճարպաթթուների քանակը, ինչը մկաններին հնարավորություն է տալիս կլանելու և այրելու ճարպերը, փոխարկելու դրանք էներգիայի: Դա հնարավորություն է տալիս օրգանիզմին, որ պահպանի ածխաջրերի պաշարներն ու դրանք օգտագործի հետագայում:

- Ապացուցվել է, որ սուրճը բարերար է ազդում ուղեղի աշխատանքի վրա,

- նվազեցնում է շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը:

- Ի վերջո, սուրճը կարող է երջանկություն պարգևել:

Ամերիկյան ազգային առողջապահության ինստիտուտում անցկացված հետազոտությունները ցույց տվեցին, որ այն մարդկանց մոտ, որոնք շաբաթական առնվազն 4 գավաթ սուրճ են խմում, 10 տոկոսով նվազում է ընկճախտի հավանականությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: