Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները մոտեցնում են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը. Ուորլիք
դիտումներ: 552
«ԵԱՀԿ Մինսկի խումբը հուսով է, որ զորքերի շփման գծում իրավիճակը կշարունակի մնալ կայուն: Հանդիպումները կարևոր նշանակություն ունեն և մեզ թույլ են տալիս խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթացի հասնել»,-ասել է Ուորլիքը:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը՝ Ղարաբաղյան հակամարտության հարցի քննարկման շուրջ: