Հայերեն   English   Русский  

​Բջջանյութ պարունակող մթերքներ. Բջջանյութի դերը օրգանիզմի համար


  
դիտումներ: 5685

Մեր օրգանիզմի համար անհրաժեշտ է որոշակի լիցք` էներգիայի, վիտամինների, անհրաժեշտ միկրոէլեմենտների և հանքանյութերի: Բջջանյութը ևս ոչ պակաս կարևոր բաղադրիչ է մեր օրգանիզմի կենսունակության և գործելու համար: Բջջանյութը բավական բարդ ածխաջրածին է, որը բազմաշաքարներ, (լատ.՝ պոլիսախարիդ), դիմացկուն օսլա և ցելյուլոզա է պարունակում: Այլ կերպ ասած բջջանյութերը բույսերի մնացորդներն են, բուսական բաղադրիչները, որոնք առկա են բոլոր մրգերի և բանջարեղենների և բուսական ծագում ունեցող մթերքների մեջ: Բջջանյութն օգտակար է օրգանիզմի համար այն պատճառով, որ խոչընդոտում է վատ ֆերմենտների ազդեցությանը բարակ աղիքներում, որը նպաստում է մարսողական գործընթացին և հեշտացնում այն:

Բջջանյութերը կարելի է երկու մեծ խմբի բաժանել` լուծվող և չլուծվող:

Լուծվող բջջանյութերն իրենց անվանումը պատահական չեն ստացել, քանի որ լավ ներծծում են ջուրը և հենց դրա շնորհիվ էլ դոնդողի վերածվում: Փոքր բուռն անգամ, ջուրը ներծծելով, դոնդողի է վերածվում` ամբողջությամբ ստամոքսը լցնելով: Արդյունքում մեր օրգանիզը անհապաղ հագենում է, իսկ քաղցը մեզ բավական երկար ժամանակ չի անհանգստացնում: Այսինքն մեծ քանակությամբ բջջանյութ օգտագործելով` մենք ավելի քիչ կալորիա ենք օգտագործում, ինչը դրական է ազդում մեր կառուցվածքի վրա և նպաստում ավելորդ քաշից ազատվելուն:

բջջանյութ պարունակող մթերքներ

Լուծվող բջջանյութեր պարունակվում են հիմնականում մրգերի, լոբազգիների, ծովային ջրիմուռների, գարու և վարսակի մեջ: Այս բջջանյութը խոչընդոտում է խոլեստերինի ներթափանցմանը արյունատար անոթներ:

Չլուծվող բջջանյութը ցելյուլոզան է մաքուր վիճակում: Այն պարունակվում է մրգերի, բանջարեղենի, լոբազգիների և հացահատկեղենի գերակշռող տեսակների մեջ: Չլուծվող բջջանյութը համեմատելի է սպունգի հետ, որը ամեն ինչ ներծծում է իր մեջ և տանում: Այսպիսով ստամոքսի մեջ այդ սպունգը ավելորդ հեղուկն ու նստվածքները կլանում է իր մեջ դեպի աղիքներ, այնուհետև փոխանցում դեպի ելք: Ճանապարհին այն կարող է իր հետ տանել բոլոր վատ տարրերը` տոքսիները, խոլեստերինը և այլն:

բջջանյութ պարունակող մթերքներ

Բջջանյութը չափազանց օգտակար է: Այն չի խոչընդոտում վիտամինների, հանքային նյութերի մարսմանն ու ներթափանցմանը: Բջջանյութը օգնում է խոուսափել արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացումից: Մեր օրգանիզմը յուրաքանչյուր օր հստակ քանակի բջջանյութերի կարիք ունի: Խորհուրդ է տրվում օրական 35-50գրամ բջջանյութ օգտագործել: Սակայն քչերն են այն բավարար քանակով օգտագործում և սահմանափակվում են` ընդամենը 10 գրամ կիրառելով: Ներկայացնում ենք բջջանյութերով առավել հարուստ սննդամթերքների ցանկը և թե 100 գրամի մեջ որքան է այն պարունակվում:

բջջանյութ պարունակող մթերքներ









Բանջարեղեններ`

1.Քաղցր եգիպտացորեն-7,3

2.Կանաչ լոբի-3,5

3.Բրոկոլի-3,4

4.Բրյուսելյան և սպիտակ կաղամբ- 4,4 և 2,6

5.Բազուկ-3,2

բջջանյութ պարունակող մթերքներ








Մրգեր և չրեր`

1.Ծիրանաչիր-18

2.Չամիչ-9,6

3.Սալորաչիր և արմավ -9 և 6

4.Ավոկադո-6,7

5.Ազնվամորի-5,8

բջջանյութ պարունակող մթերքներ








Լոբազգիներ, ընկույզներ

1.Կտավատ-27,3

2.Սոյա պարունակող -13,5

3.Պիստակ-10,3

4.Ոսպ և գետնանուշ-11,5 և 9,8

5.Սիսեռ-9,9

բջջանյութ պարունակող մթերքներ

Առհասարակ բոլոր մրգերի և բանջարեղենների մեջ բջջանյութ առկա է: Դրանք անհրաժեշտ է առանց մտածելու ներառել մեր ամենօրյա սննդակարգում և որքան շատ, այնքան լավ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: