Հայերեն   English   Русский  

​Մոսկվայի դատարանը օրինական է ճանաչել գործարար Լևոն Հայրապետյանի նկատմամբ կայացրած դատավճիռը


  
դիտումներ: 652

Մոսկվայի քաղաքային դատարանը մերժել է գործարար և «Սոբեսեդնիկ» հրատարակչության տնօրեն Լևոն Հայրապետյանի պաշտպանների բողոքը: Դատարանը մասնավորապես օրինական է ճանաչել գործարար Լևոն Հայրապետյանի նկատմամբ կայացրած դատավճիռը, որով նա դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ 700 հազար դոլար շորթելու մեղադրանքով։

Դատավորի որոշման մեջ ասվում է. «Մոսկվայի Զամոսկվորեչյան դատարանի վճիռը Հայրապետյանի նկատմամբ թողնել առանց փոփոխության, բողոքը՝ առանց բավարարման»:

Հայրապետյանի պաշտպանների բողոքը դատարանում պետք է քննարկվեր հունիսի 22-ին, սակայն դատական նիստը հետաձգվել էր ժամանակի սղության և Հայրապետյանի գործով առկա նյութերի մեծ ծավալի պատճառով: Ինչպես նշեցինք, Հայրապետյանին մեղադրում են նախկին նահանգապետ, ցմահ ազատազրկման մեջ գտնվող Իգոր Իզմեստևի մորից գումար շորթելու մեջ:

Լևոն Հայրապետյանը հայտնի է իր բարեգործական գործունեությամբ և Հայաստանի ու Արցախի զարգացման մեջ ակտիվ մասնակցությամբ: Նրա նկատմամբ վճիռը հարուցել է հայերի զայրույթը: Միջնորդելու և վատառողջ Լևոն Հայրապետյանի նկատմամբ պատժի ձևը փոխելու խնդրանքով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին են ուղղարկել նաև բաց նամակ: 2 օրվա ընթացքում նամակի տակ մի քանի տասնյակ հազար մարդ էր ստորագրել, այդ թվում՝ հայազգի հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: