Հայերեն   English   Русский  

Սերգո Կարապետյանը մասնակցել է Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնին


  
դիտումներ: 1031

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր մասնակցել է Հայաստանում առաջին անգամ անցկացվող Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնին:

Միջոցառումը կազմակերպել էր Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոն

Փառատոնին, որի նպատակն էր նպաստել Հայաստանում կայուն գյուղատնտեսության զարգացմանը և աջակցել հայ գյուղացիներին ներկայացնել իրենց արտադրանքը, մասնակցում էին ֆերմերային խմբեր ու գյուղատնտեսական ոլորտի ձեռներեցներ Հայաստանի բոլոր մարզերից: Հայ գյուղատնտեսները փառատոնին ներկայացել են հանրապետությունում արտադրվող գյուղմթերքի ողջ բազմազանությամբ:

«Պատահական չէ, որ այս հրաշալի փառատոնը կազմակերպվել է հոկտեմբեր ամսին: Հանրապետությունում ավարտին է մոտենում գյուղատնտեսական տարին, և նման միջոցառումը հրաշալի հնարավորություն է հայ գյուղացու ողջ տարվա կատարված աշխատանքի արդյունքները ներկայացնելու համար», – իր բացման խոսքում նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

Նախարարը նաև համոզմունք է հայտնել, որ այս փառատոնը այսուհետև կլինի շարունակական և աստիճանաբար կընդլայնի իր շրջանակները` ընդգրկելով հանրապետության բոլոր մարզերը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության գյուղատնտեսության գծով ատաշե Ջոն Բարքերն, իր հերթին, առաջարկել է, որպեսզի այս միջոցառումը դառնա ամենամյա և նշվի որպես Բերքի տոն:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

Փառատոնի մասին ավելի մանրամասն այստեղ՝

http://ankakh.com/article/4199/gyughakan-kyanqi-ye...





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: